fbpx
Աշխարհ

Փետրվարից ավելի քան 4,3 մլն փախստական է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի և Դոնբասի տարածքից

Փետրվարից Ուկրաինայի և Դոնբասի տարածքից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել է 4,3 միլիոնը: Ադ մասին  հաղորդել են ուժային կառույցներում:

«Վերջին տվյալներով՝ փետրվարից Ուկրաինայից և Դոնբասից ՌԴ-ի տարածք է ժամանել ավելի քան 4,3 միլիոն փախստական, ներառյալ 664 հազար երեխա: Այդ թվից 2 միլիոնը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զուցակիցը:

Ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում է գրեթե 38 հազար մարդ, այդ թվում 12 հազար երեխա: Նրանք ապահովված են սննդով, բժշկական և իրավաբանական օգնությամբ: Կառավարության որոշմամբ՝ բոլոր ծամանած փախստականներին, որոնք դիմում են տվել, վճարվում է միանվագ նյութական օգնություն՝ 10 հազար ռուբլի մեկ մարդու հաշվով: Ընդհանուր առմամբ արդեն վճարվել Է ավելի քան 8,7 միլիարդ ռուբլի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ