Աշխարհ
15:10 23/12/2019

Փախստականների հարցը կարող է սպառնալ Թուրքիայի անվտանգությանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը միայնակ չի կարողանա հաղթահարել Սիրիայից ներգաղթյալների նոր ալիքը: Այս մասին տեղեկացնում է Anadolu լրատվականը:

«Մեր եղբայրներից ավելի քան 80 000-ը սկսել են փախչել Իդլիբից դեպի մեր սահման: Այս իրավիճակում Թուրքիան միայնակ չի կարող հաղթահարել ներգաղթյալների նոր ալիքը»-հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ սիրիացի փախստականների մուտքը Թուրքիայի տարածք չպետք է դիտարկվի որպես այդ փախստականների հարցի միակ լուծում:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ սիրիական ճգնաժամի սկզբում Անկարայի առաջարկած անվտանգության գոտու ձևաչափը լավագույնն է փախստականների հարցը լուծելու համար:

Էրդողանը հիշեցրել է նաև, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ փախստականներին ապահովելու համար Թուրքիայի կողմից սեփական միջոցներից տրամադրված գումարի չափը գերազանցում է 37 միլիարդ դոլարը:

«Փախստականների հարցը գլոբալ հարց է, որը կարող է սպառնալ նաև Թուրքիայի ազգային անվտանգությանը»,-եզրափակել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ