fbpx
Աշխարհ

Փայլանը անհիմն է համարել հայ երեխային «կրոնափոխ արած» թուրք հաղորդավարի արդարացումները

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել, որում անընդունելի է համարել 13-ամյա Արթուր անունով հայ տղային «կրոնոփոխած» Հաթիփօղլուի արդարացումները: Փայլանը շեշտել է, որ երեխային շահագործելը չի կարող կրոնով արդարացնել:

«Նիհաթ Հաթիփօղլուն նախօրեին իր հաղորդման ժամանակ կրոնական տեսանկյունից արդարացրեց 13 ամյա երեխային ուղղիղ եթերով շահագործման փաստը։ Երեխային շահագործելը հանցանք է։ Դատախազությունը պետք է անի այն, ինչ անհրաժեշտ է։ Նախ և առաջ մուսուլմանները հանուն իրենց կրոնի պետք է դրա դեմ դուրս գան»։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն «կրոնափոխ արած» իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ