fbpx
Աշխարհ
04:00 19/02/2020

Փայլանը ՆԳ նախարարին հարց է ուղղել քրիստոնյաների գերեզմանների պղծման հետ կապված

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը վերջին օրերին Թուրքիայում քրիստոնյաների գերեզմանների պղծումների հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին։

Կարո Փայլանն իր հարցադրման մեջ հիշատակել է օրեր առաջ Տրապիզոնի Սանտա Մարիա եկեղեցու գերեզմանատանը նոր թաղված հանգուցյալի գերեզմանը պղծելուն եւ երկու օր առաջ Անկարայի ռուսական գերեզմանատանը ռուս հանգուցյալների գերեզմանները պղծելուն։

Կարո Փայլանը պարզբանում է պահանջել տվյալ դեպքերի հետաքննության հետ կապված։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ