Զինված Ուժեր

Պայմանագրայինները կշարունակեն իրենց ծառայությունը, իսկ զորացրումը կիրականացվի սահմանված կարգով

Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից ահազանգեր են ստացվել, թե ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների զորացրում չի իրականացվում։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Զորահավաքն ու զորացրումը սահմանված ժամկետներում և սահմանված կարգով իրականացվելու են»,- հաղորդում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։

Այսօր հերքվել է նաև Mediaport տելեգրամյան ալիքի տարածած այն լուրը, թե պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ տարածվող լուրը կեղծ է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ