fbpx
Սպորտ

Հանգիստ, պայքարը մինչև վերջ ծավալվելու է․ Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ռումինիայի հետ խաղից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Իսպանացի մասնագետը խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին, նշել է, որ գոհ է Հենոյի խաղից, ինչպես նաև խաղադաշտում ցուցադրած նրա վարքից։

Կապառոսը նշել է, որ Հայաստանի, Ռումինիայի ու Մակեդոնիայի հավաքականները հավասարազոր թիմեր են։ Նրա խոսքով՝ Հայաստանում մարզական բախտը մեզ հետ էր, իսկ Ռումինիայում այն չկար։ Նա ասաց, որ փոքր դետալներն են վճռորոշ հաղթանակի համար։

Անդրադառնալով մեր թիմի թույլ տված սխալներին, Կապառոսն ասաց, որ գոլն ընդունել ենք ստանդարտի ժամանակ կատարած սխալի պատճառով։

Մեր մարզիչը պատասխանելով հարցին, թե կկարողանա՞ Ռումինիան դուրս գալ խմբից, ասաց․ «Հանգիստ, պայքարը մինչև վերջ ծավալվելու է»։ Կապառոսը նշեց, որ պետք է համբերել մինչև վերջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը 1-0 հաշվով պարտվեց ռումինացիներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ