ՀՀ ՏԿԵՆ Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր` սեպտեմբերի 17-ին‚ ժամը 17:00-19:00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգվում է և երթևեկության համար ժամանակավորապես փակ է։
Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 17.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար»։
https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1557559201083813?__cft__[0]=AZU-2K8Cpwb_IJ0qSKgXrzfthKIiRdti6ImuahTHpdabXd-4JOYtwa9gcmtzuDYEGAAc16Wc0eUmyxw0d2gtFgFgzkgeHtsDqoG9xRf9UuCN2BjOdmh63edEX4_Sqopv6rcRmBcSOgbjmi3zvdNY_ZEE2YJ9SkkhUcZaatb3Nfos3g&__tn__=%2CO%2CP-R
