Իրավական
13:59 05/08/2021

Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու մեքենան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ ատամնաբույժ Սուրեն Դրամփյանի Mercedes մակնիշի ավտոմեքենան գիշերը պայթեցրել են։

Այս տվյալ է A1plus-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Փոստանջյանը։

Վերջինս նշել է, որ մանրամասներ չունի առայժմ։

Մեքենան պայթեցվել է Արաբկիր վարչական շրջանի իրենց շենքի բակում։

Նշվում է, որ մեքենան ամբողջության վնասվել է։

Ոստիկանությունն էլ արդեն հաղորդում է ստացել դեպքի վերաբերյալ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ