fbpx
Աշխարհ

Պայթել է Դուգինի դստեր մեքենան

Մերձմոսկվայում պայթել է Դարիա Դուգինայի Land Cruiser Prado մեքենան։ Պայթյունը տեղի է ունեցել Մոժայսկոյե մայրուղու վրա՝ Բոլշիե Վյազյոմի գյուղի մոտ։ Պայթյունի ժամանակ աղջիկը եղել է մեքենայում և տեղում մահացել է։ Ըստ ականատեսների՝ մեքենան պայթել է վարելիս։

Դարիա Դուգինան եվրասիականության գաղափարախոս և Պուտինի խորհրդական Ալեքսանդր Դուգինի դուստրն է։ Դուգինը հայտնի է իր հակահայ ելույթներով, Հայաստանի պետականությունը բացառելու և այն թուրքերին հանձնելու քարոզչությամբ, ինչը ներկայում իրականացնում է Կրեմլը։

Land Cruiser Prado մեքենան պայթել է Մոժայսկոե մայրուղու մոտ, 21։30-ին։ Ամենագնացն անմիջապես կորցրել է կառավարումը եւ, դուրս գալով ճանապարհի եզր, բռնկվել է։ Մինչ շտապօգնության ժամանելը, տեղում են եղել հրշեջները. սակայն ամբողջ մեքենան այրվել է կրակի մեջ։ Մարվելուց հետո հայտնաբերվել է այրված դի։ Նրա ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ է գենետիկական թեստավորում անել: Սակայն Ալեքսանդր Դուգինի ծանոթներն արդեն ցավակցություն են հայտնել նրան՝ դստեր մահվան կապակցությամբ։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ պայթեցված մեքենան պետք է վարեր հենց ինքը՝ Դուգինը, սակայն վերջին պահին նա նստել է այլ մեքենա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ