Արցախ

Արցախում մեկ օրում հայտնաբերվել և ոչնչացվել են 787 պայթուցիկ առարկա

ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնը հայտնում է, որ մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծումը: Անցած մեկ օրում ռուս մասնագետները մաքրել են 6.5 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 787 պայթուցիկ առարկա:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներական աշխատանքների ընթացքում ականազերծվել է ավելի քան 446,4 հա տարածք, 165 կմ ճանապարհ, 618 շենք-շինություն, այդ թվում՝ 22 հասարակական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է 22 542 պայթյունավտանգ առարկա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ