Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով կան զոհեր ու տուժածներ։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ հութիները հայտարարել են Էմիրությունների դեմ գրոհի մասին։
Ըստ աղբյուրի՝ զոհվել է 3 անձ, վիրավորվել՝ 6-ը։
Հիշեցնենք, որ այժմ աշխատանքային այցով ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վերջինս գտնվում է Դուբայում։ Նախագահի օրակարգում փոփոխություններ չկան։