fbpx
Աշխարհ

Պայթյուն Բանգլադեշում․ կա 11 զոհ և տասնյակ տուժածներ

Բանգլադեշի Նարայանգանջ քաղաքում գտնվող մզկիթում ողբերգական պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է BDNews24 գործակալությունը։


Նշվում է, որ պայթել են 6 օդորակիչներ, իսկ որպես պայթյունի պատճառ նախնականով նշվում է արտահոսած և կուտակված գազը։

Ըստ աղբյուրի՝ պատահարի արդյունքում 11 մարդ զոհվել է։ 50 անձ տարբեր աստիճանի  վիրավորումներ են ստացել։ Բժիշկները հայտնել են, որ տուժածների մոտ հիմնականում վնասվել են շնչուղիները, ինչպես նաև նրանք ունեն լուրջ այրվածքներ։

Նշվում է նաև, որ պայթյունի պահին մզկիթում մարդիկ աղոթելիս են եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ