fbpx
Աշխարհ

Պայթյուններ Կոլումբիայում․ վիրավորվել է առնվազն 36 անձ

Կոլումբիայի ռազմաբազաներից մեկում պայթյուններ են գրանցվել։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ պայթյունից վիրավորվել են առնվազն 36 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է։

Ըստ աղբյուրի՝ պայթյունը կազմակերպել են անհայտ անձինք, որոնք՝ պաշտոնյայի անվան տակ ներխուժել են ռազմաբազա ու պայթեցրել 2 ավտոմեքենա, որոնք եղել են ականապատված։

Նշվում է նաև, որ կոլումբական իշխանությունները ահաբեկչական ակտի համար մեղադրում են «Ազգային ազատագրման բանակ» խմբավորմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ