fbpx
Հասարակություն

Լուսաձորի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել․ նախնականով՝ կա 1 տուժած

Այսօր առավոտյան՝ ժամը 09:24-ին, տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ։

Նախնական տվյալներով կա 1 տուժած։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ