Աշխարհ

Պայթյուն Հնդկաստանի քիմիական գործարանում․ կան զոհեր

Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն ութ մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի պահին գործարանում եղել է 100 աշխատակից: Փրկարարները չեն բացառում, որ նրանց մի մասը շարունակում է մնալ հրդեհված կառույցի ներսում:

Որոնողական աշխատանքները շարունակվում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ