fbpx
Աշխարհ

Սիրիայի Մանբիջ քաղաքում պայթյունի հետևանքով կան զոհեր

Առնվազն ինը մարդ Է զոհվել, եւս 20-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել հունվարի 16-ին Սիրիայի Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրի: Yeni Safak թուրքական թերթի տեղեկատվությամբ, պայթյունից զոհվել Է ԱՄՆ-ի հինգ զինծառայող:

Նշվում Է, որ պայթյունը որոտացել Է Մանբիջի կենտրոնի Քասըր Էլ Ումարա ռեստորանում, որտեղ պայթյունի պահին կարող Էին գտնվել 15 ամերիկացի զինվորականներ:

Ավելի վաղ հայտնի Էր վեց զոհվածների եւ 19 տուժածների մասին: Al Jazeera-ն նաեւ հայտնել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել քաղաքի կենտրոնում ամերիկյան զինվորական պարեկախմբի ընթացքի ճանապարհին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ