fbpx
Արցախ

Պայթյուն Ստեփանակերտում. տուժած բնակչի վիճակը ծանր է

Հուլիսի25-ին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա տուժած։

«Երեկ առավոտյան ժամը 10:05-ին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության «Հերթապահ մաս»-ում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ.Թումանյան փողոցի նորակառույց թաղամասի շինհրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել:

Շինարարության մեջ օգտագործվող նյութից (կարբիդ), ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով տուժել է նշված տարածքում աշխատող Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի բնակիչ Ա.Գ.-ն (ծնված 1968թ.):

Վերջինս մարմնական տարբեր աստիճանի վնսավածքներով Ստեփանակերտի «Շտապ բժշկական օգնություն կայանի» մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ