fbpx
Աշխարհ

Բեյրութում եղած պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ․ ԱՄՆ ՊՆ

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը Fox News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած դեպքերին։

Նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը անելու է ամեն հնարավորը, որպեսզի օգնի Լիբանանին՝ Բեյրութի ուժգին պայթյունից հետո։

Էսփերի խոսքով՝ դեռևս հայտնի չէ՝ պայթյունը եղել է դժբախտ պատահար, թե կանխամտածված հարձակում։

Նախարարը նշել է, որ առաջին օրը նրանցից մի քանիսը մտածել են, որ պայթյունը կարող է հարձակում լինել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ