fbpx
Զինված Ուժեր

ՊԲ-ն թիրախավորում է բացառապես ռազմական օբյեկտներ. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսեցին համատարած հրթիռակոծություն: Համապատասխան կադրերը ներկայացրել ենք, այնտեղ աշխատում են նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, թեև իրենց կյանքը վտանգում են, բայց աշխարհին ներկայացնում են ողջ ճշմարտությունը:

Արցախի ՊԲ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս արդրբեջանական գործողություններին՝ թիրախավորելով ռազմական օբյեկտները՝ զորքերը, զորախմբերը և աշխատելով բացառապես ռազմական թիրախների ուղղությամբ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները՝ ուղղված հայկական կողմին, ապատեղեկատվություն են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ