fbpx
Հասարակություն

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել

«Հայփոստ» ՓԲԸ-ն Facebbok-ի էջում հայտարարություն է տարածել․

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները.

Սպասել դրսում,
Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն,
Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ,
Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու:

Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու
միջոցով:

Խնդրում ենք կենսաթոշակների և նպաստների համար փոստային բաժանմունք չայցելել: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։

https://www.facebook.com/haypost.am/posts/2965586616821009?__xts__[0]=68.ARBaHbZuEuG3dePWRTe3vQ8p7O90T9eAb2em0L8KnSn8mQakyTksVi75ItT5lSEIDQYq0QYMM8raLhwvvdr2EHu9s3I6MroCid9RHrzjODI2QI4PTobJxvCdgiBqBZY1pe-PYoBx1sqW3Ou6mzIeHquAS0RIuelpQ2IcqKorwDko-ZgvOUkmY4iEXorAExyQm-LGhSUWYuhIs8ZcLycJcgeMvs1Cc8YyZnAtpiWI3lTtVcM5eNY26kJmwqa81FhsXu2vD3SsMGCwdXrm1QCXCdI8XC5kxvxLrVImNySXynJtsDDzRq1sTaDlmidx7xTGva2TIxUoL9CGtkWKPd05Kg&__tn__=-R

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ