fbpx
Սպորտ

Պեդրոն վիրահատության է ենթարկվելու․ նա բաց կթողնի Բավարիայի դեմ խաղը

Sport Italia-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն օգոստոսի 4-ին վիրահատության է ենթարկվելու։

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Արսենալի» դեմ խաղում Պեդրոն ստացել էր ուսի վնասվածք։

33-ամյա հարձակվողը 1 ամիս չի մասնակցելու մարզումներին և չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ խաղում:

Մինչ այս Պեդրոն հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիից» հեռանալու մասին: «Ռոման» սկսել է բանակցություններ վարել նրա հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ