fbpx
Սպորտ

Պեդրոն բաց կթողնի Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանի սկզիբը

«Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն Անգլիայի Գավաթի՝ «Արսենալի» դեմ եզրափակչի ընթացքում ստացած վնասվածքից հետո (1-2) ուսի վիրահատության էր ենթարկվել։ Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել խաղի 101-րդ րոպեին։ Պեդրոյին դաշտից հեռացրել էին պատգարակով։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Պեդրոն բաց է թողնելու Ա Սերիայի նոր մրցաշրջանը, որը սկսվելու է սեպտեմբերի 19-ին։ 33-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար պետք է մոտ 6 շաբաթ։

Մինչ այս Պեդրոն «Ռոմայի» հետ երկու տարվա պայմանագիր էր կնքել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ