Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այս ամիս ևս կպարգևատրվեն։
Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն նշել է, որ այս ամսվա պարգևատրումները նույնպես կլինեն, որոնք կվճարվեն մինչև շաբաթվա վերջ:
«Հերթական՝ այս ամսվա պարգևատրումները մենք վճարելու ենք այս շաբաթվա վերջ, ինչպես որ վճարել ենք հունվարին, փետրվարին, մարտին և վճարելու ենք յուրաքանչյուր ամիս, որն օրենսդրությամբ մեզ թույլատրվում է»,-ասաց Անանյանը:
