fbpx
Զինված Ուժեր

ՊԵԿ ուսումնական կենտրոնում հայրենիքի պաշտպանները հաջողությամբ անցել են թեստավորման փուլը․ ՊԵԿ

Սեպտեմբերի 3-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնում հայրենիքի պաշտպանները հաջողությամբ անցել են թեստավորման փուլը։ Բարձր արդյունքներ ստացած մասնակիցները ՊԵԿ-ում աշխատելու առաջարկ կստանան։

Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով հայրենիքի պաշտպանների համար հարկային և մաքսային ուղղություններով կազմակերպված դասընթացներն ավարտվել են: Անցկացվել է նաև թեստային փուլը, որին մասնակցել է դասընթացի 15 մասնակից, 5 հոգի՝ հարկային, 10-ը՝ մաքսային գծով: Թեստավորման փուլում բարձր արդյունքներ ստացած մասնակիցները մաքսային և հարկային մարմինների տարբեր ստորաբաժանումներում պայմանագրային հիմունքներով աշխատելու առաջարկ կստանան:

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

Ի դեպ, ՊԵԿ ուսումնական կենտրոնը հայրենիքի պաշտպանների համար «հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ ևս կազմակերպել էր անվճար դասընթաց: Տղաները բիզնես ոլորտում աշխատելու առաջարկներ նույնպես ստացել են:

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

Նշենք, որ դասընթացները կազմակերպվել են Պետական եկամուտների կոմիտեի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի համագործակցության հուշագրի շրջանակում:

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ