fbpx
Հասարակություն

ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրազեկումը բուհերում

ՊԵԿ-ը հայտնել է, որ մաքսային ծառայողի դասընթացի պատրաստման ընթացակարգին ծանոթացել են նաև Հայաստանում ֆրանսիական և Հայ-ռուսական համալսարաններում։

«ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրազեկումը բուհերում: ՀՊՏՀ-ում և ԵՊՀ-ում հանդիպումներից հետո հաջորդ այցերը Հայ-ռուսական համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարանում էր: Հանդիպումներին մաքսային երիտասարդ ծառայողները բուհերի մագիստրոսներներին ու շրջանավարտներին ներկայացրել են մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումները, որի արդյունքում փոխվում է համակարգ ընդունվելու կարգը: Նրանք անդրադարձել են ընդունելության մանրամասներին՝ կարևորելով ուսանողների ակտիվ մասնակցությունը դասընթացին:

Հանդիպումների ընթացքում մաքսային ծառայողները կիսվել են անձնական փորձով՝ ուսանողներին խորհուրդ տալով դիմել ընդունելությանը, քանի որ այն բացառիկ հնարավորություն է տալիս կարճ ժամանակում անվճար հիմունքներով ձեռք բերել նոր մասնագիտացում:

Հայ-ռուսական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում ևս հանդիպումներն անցան ինտերակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ