fbpx
Կառավարություն

ՊԵԿ-ի շնագիտական բաժինը մասնակցել է ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների ամենամյա մրցույթին

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին:

Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի և բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցույթը հաջող է ընթացել: Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը հավաքել է 100-ից՝ 82, իսկ բեռնատար ավտոմեքենայում՝ 100-ից 94 միավոր՝ զբաղեցնելով պատվավոր երկրորդ հորիզոնականը:

Ի դեպ, ՊԵԿ շնագիտական կենտրոնը 2013 թվականից ի վեր ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոների միջև անցկացվող ամենամյա մրցույթներում չէր զբաղեցրել բարձր հորիզոնականներ, և այս մասնագիտական թիմը խոստանում է՝ մրցանակային բարձր ցուցանիշները դեռ առջևում են:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերեվ