fbpx
Մարզեր

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել նախապատրաստական դասընթացների հետ կապված

Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում:

Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Այն ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում:

Դասընթացին մասնակցել ցանկացողները ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին (trainingcenter@taxservice.am) մինչև ս/թ օգոստոսի 15-ը կարող են ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
• Ինքնակենսագրական (CV),
• Անձնագրի լուսապատճեն (scan),
• Դիպլոմի լուսապատճեն (scan):

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 011 801 071 կամ 060 544 988:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ