Բրազիլական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն, որ վիրահատվել էր ու վերականգնողական կուրս էր անցնում ԱԼբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցում, դուրս է գրվել։
Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում։
Պելեն գրել է, որ, ճիշտ է, ինքն արդեն չի կարող ցատկել, բայց վերջին օրերին սովորականից շատ է բռունցքներով հարվածում օդին։
Պելեն խորհուրդ է տվել դժվար ճանապարհի դեպքում նշել յուրաքանչյուր քայլը ու կենտրոնանալ երջանկության վրա։
Նա նշել է, որ շատ ուրախ է տուն վերադառնելու համար ու շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի ողջ թիմին և իր «կյանքը հեռվից սիրով լցնողներին»։