fbpx
Սպորտ

Պելեն կարծիք է հայտնել ժամանակակից ֆուտբոլի մասին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հայտնել է իր կարծիքը ժամանակակից ֆուտբոլի վերաբերյալ:

«Այսօր ֆուտբոլիստ լինելը շատ ավելի դժվար է, քան իմ ժամանակում: Մենք ավելի շատ ազատություն ունեինք խաղադաշտում: Գնդակը կանգնեցնելու ժամանակ կար, հիմա ամեն ինչ այլ է:

Մենք նախկինում ավելի շատ էինք աշխատում դաշտում գնդակի հետ, բայց այժմ բոլորը միայն փորձում են կասեցնել գրոհները: Նրանք, ովքեր վճարում են ֆուտբոլի համար, չեն ցանկանում տեսնել միայն պաշտպանություն: Մեր ժամանակ խաղը ավելի դիտարժան էր, քան հիմա»,- մեջբերում է Պելեին AS-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ