Բրազիլացի նախկին հարձակվող Պելեն շնորհակալություն է հայտնել Կիլիան Մբապեին աջակցության համար։
Ֆրանսիացի հարձակվողը 82-ամյա տղամարդու առողջական լուրջ խնդիրների մասին լուրերից հետո գրել է. «Աղոթենք թագավորի համար»։
«Շնորհակալություն Կիլիան Մբապե։ Ուրախ եմ, որ այս աշխարհի առաջնությունում իմ հերթական ռեկորդը գերազանցեցիր, բարեկամս»,- գրել է Պելեն:
