fbpx
Մշակույթ

Արտավազդ Փելեշյանն արժանացել է Life achievement award մրցանակին

«Կինոաշխարհը» գրում է, որ IDFA-ի ֆիլմերը ցուցադրվում են Ամստերդամի մի քանի կինոթատրոններում, բայց առաջին հերթին՝ պատմական Տուշինսկի կինոթատրոնում։ Հարյուր տարի առաջ Աբրահամ Տուշինսկու ջանքերով հիմնադրված ( Արտ Դեկո ոճով կառուցված) այս կինոթատրոնում է, որ հանձնվում են փառատոնի մրցանակները։ Դրանց թվում է «Life achievement award» («Սսեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա մրցանակը՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։

2021 թվականին՝ «Life achievement award»-ը գնալու է Հայաստան՝ ուղիղ Արտավազդ Փելեշյանի աշխատասենյակ։ Նոյեմբերի 19-ի երեկոյան, Տուշինսկի կինոթատրոնի սրահում՝ փառատոնի տնօրեն, սիրիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսել է Փելեշյանի, կինոյի պատմության մեջ՝ վավերագրական կինոյի պոետի ֆիլմերի կարևորության մասին։

Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չկարողացավ։ Վարպետի փոխարեն այն ստանալու էին եկել Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ