Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Կինոլեգենդը՝ Արտավազդ Փելեշյանը, նշում է ծննդյան 83-րդ տարեդարձը:
Տարածական մոնտաժի հեղինակը համաշխարհային կինոյում պարզապես հեղաշրջում արեց՝ ջնջելով մոնտաժի ընդունված չափանիշների սահմանագիծը: Վավերագրական կինոյի կենդանի դասականն իր ֆիլմերը կառուցել է առանց բառերի:
Մի առիթով ասել է. «Բառն օգտագործելը պահանջում է այնքան տևողության պատկեր, որքան պիտի տևի խոսակցությունը, իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն: Դրա համար է, որ հրաժարվել եմ բառերից: Դրանք կաշկանդում են: Պատկերները, գործողությունները, ձայները, հնչյունները, աղմուկը, երաժշտությունը միասին խոսում են ավելի շատ, քան բառերը: Ես ստեղծում եմ էմոցիոնալ դաշտ ոչ թե տվյալ հատվածի շուրջ, այլ` ընդհանուր ֆիլմի»»։
https://www.facebook.com/tiko.virabyan/posts/3743028342417673