Աշխարհ
19:30 10/10/2019

Պենտագոնի նախկին աշխատակիցը ձերբակալվել է գաղտնի տեղեկությունը լրագրողների հայտնելու համար

ԱՄՆ Պաշտպանության հետախուզական ծառայության նախկին աշխատակից Հենրի Ֆրիզը ձերբակալվել է Վիրջինիա նահանգում ՝ լրագրողներին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Известия-ն:

Նշվում է, որ Ֆրիզն աշխատել է պաշտպանական գերատեսչության հետախուզության վարչության հակաահաբեկչական բաժնում որպես վերլուծաբան: Գաղտնի տեղեկություններն օտար պետության ռազմական համակարգին են վերաբերել: Պետության անունը չի նշվում: Հայտնի է միայն, որ տեղեկությունները հրապարակվել են 8 հոդվածում:

Ըստ աղբյուրի` նախորդ տարվա ապրիլին 30-ամյա Ֆրիզի հետ ապրող լրագրողներից մեկը խնդրել է օգնել իրեն և տեղեկություններ հայթհայթել զինված ուժերի համակարգի մասին: Ֆրիզը համաձայնվել է միայն այն պայմանով, որ իր տված ինֆորմացիան կօգնի սիրելիին պաշտոնի բարձրացման հարցում: Դատարանի հրամանով գաղտնալսման ընթացքում հաստատվել է, որ Ֆրիզը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել լրատվամիջոցների աշխատակցին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ