Աշխարհ
06:00 17/12/2019

Պենտագոնից պատասխանում են Էրդողանի սպառնալիքներին՝ կապված ռազմաբազաների հետ

Պենտագոնը ջանքեր է գործադում Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար: Այս մասին հայտարարել են Պենտագոնից՝ արձագանքելով ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի եւ Քյուրեջիքի ռազմաբազաները փակելու հնարավորության մասին Էրդողանի հայտարարությանը։

Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ Թուրքիայում իր ուժերի կարգավիճակը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ աշխատելու եւ նրա պաշտպանվելուն օգնելու տասնամյակների պարտավորությունների խորհրդանիշ։

«Նախարարությունը ջանքեր է գործադրում այդ հարաբերությունները պահպանելու համար՝ միաժամանակ Թուրքիային խրախուսելով Ս-400-ի հարցում, Սիրիայի եւ այլ ուղղություններով, որտեղ տարաձայնություններ կան, ավելի կառուցողական քաղաքականություն վարելու»,-նշել է Պենտագոնի աշխատակիցը РИА Новости-ի հետ զրույցում:

Նա շեշտել է Աֆղանստանում, Կոսովոյում եւ Իրաքում Թուրքիայի դերը:

Ինջիրլիք բազան ԱՄՆ ռազմական օդանավերն օգտագործել են Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների ժամանակ: Քյուրեջիքում է տեղակայված ռադիոտեղորոշման կայանը, որին նույնպես ամերիկյան զինվորականները հասանելիություն ունեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ