fbpx
Աշխարհ

Պենտագոնը շինարարական աշխատանքներ է նախատեսում Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում

Պենտագոնը թուրքական մի շարք ընկերությունների հետ Ինջիրլիք ավիաբազայում շինարարական աշխատանքներ կատարելու պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի վերջը ժամկետով և ընդհանուր 95 մլն դոլար գումարով։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի ծառայությանը:

«Թուրքական 8 շինարարական ընկերությունների ընդհանուր 95 մլն դոլար գումարի պայմանագիր է տրվել՝ Թուրքիայում ԱՄՆ ՌՕՈՒ ավիաբազայում զինվորական կից ենթակառուցվածքի ընդհանուր նշանակության տարրերի շինարարության նախագծման և շինաշխատանքների անցկացման համար: Աշխատանքներն ավարտվելու են 2024 թվականի դեկտեմբերի 31-ին»,-նշված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ամերիկյան կողմից պայմանագիրը ստորագրած կառույցներից մեկն է 39-րդ ֆինանսական էսկադրիլիան, որը տեղակայված է Ինջիրլիք ավիաբազայում:

Այժմ Ինջիրլիք ավիաբազայում է տեղակայված ԱՄՆ ՌՕՈՒ 39-րդ ավիացիոն թևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է ԱՄՆ-ի համար փակել Ինջիրլիք ավիաբազան, եթե Վաշինգտոնը որոշի Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ