fbpx
Աշխարհ

Պենտագոնը ստուգումներ է անցկացրել ռազմածովային ուժերում

Պենտագոնը որոշել է ստուգում անցկացնել ԱՄՆ ՌԾՈՒ «Ծովարջեր» էլիտար հատուկ ստորաբաժանումներում թմրանյութերի գործածման և սեքսուալ ոտնձգությունների մասին հաղորդումների պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ համանման միջադեպերի մասին տեղեկությունները գերատեսչության ղեկավարության մոտ հարցեր են առաջացրել՝ կապված հատուկ նշանակության ստորաբաժանումներում էթիկայի հետ: Հայտնի է, որ հատուկ ստեղծված քննիչ հանձնաժոովը ստուգումները կսկսի նոյեմբերին: Արդյունքների մասին տեղեկությունը կներկայացվի Կոնգրեսին:

Հեռուստաալիքը շեշտում է, որ անցյալ տարի Վիրջինիա նահանգում մի քանի զինվորականների մեղադրել էին կոկաինի և այլ թմրանյութերի գործածման մեջ: Դրանից բացի, հուլիսին տեղեկություն էր հրապարակվել հարբեցողության պատճառով Իրաքից «Ծովարջերի» դասակը տուն վերադարձնելու մասին:

Ավելի վաղ հայնի էր դարձել, որ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի զինծառայող Սքոթ Կոպենհաֆերը օգոստոսի 10-ին Իրաքում զոհվել էր «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչի գնդակից՝ հանձնարարություն կատարելով «Անխախտ վճռականություն» գործողության շրջանակում: 2018 թվականին նա ճանաչվել էր «ծովային հետևակի տարվա լավագույն հատուկջոկատային»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ