fbpx
Սպորտ

Պեպե Բոնեն Եվրոպա լիգայի մրցաշարի ռեկորդ է սահմանել

Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հոկտեմբերի 24-ին «Կլուժի» դեմ հանդիպանն (1:0) է մասնակցել «Ռենի» դարպասապահ Պեպե Բոնեն:

Բոնեն հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին, սակայն արդեն 8-րդ րոպեին հիմնական դարպասապահ Էդուարդ Մենդին կարմիր քարտ ստանալը առիթ հանդիսացավ, որ պատանի դարպասապահը դուրս գա խաղադաշտ և ինքնադրսևորվի: Այս խաղը դարձել է Պեպեի նորամուտի խաղը եվրագավաթներում:

Եվրոպա լիգայի թվիթերյան էջի հաղորդմամբ ՝դարպասապահը մրցաշարի ռեկորդ է սահմանել: Խաղադաշտ դուրս գալու պահին վերջինս եղել է 16 տարեկան 254 օրական:

Այսպիսով, Բոնեն դարձել է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ