Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպան Պեպեն 41 տարեկանում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Պորտուն», որի կազմում նա խաղացել է 2019-ից 2024 թվականներին։
Պեպեն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2007-ից 2017 թվականներին։ Այս ընթացքում նա անցկացրել է 334 հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։