fbpx
Սպորտ
18:30 01/03/2020

Պերեսը իր աջակցությունն է հայտնել Զիդանին՝ Բարսայի դեմ խաղին ընդառաջ

Այսօր՝ մարտի 1-ին, «Ռեալն» ու «Բարսելոնան» կմրցեն միմյանց հետ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում:

Հինգշաբթի մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ և իր աջակցությունը հայտնել նրան:

Պերեսը ցանկություն է հայտնել բարձրացնելու թիմի վստահությունն ու աջակցելու դժվար պահին:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը «Ռեալը» տանը պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» (1:2) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ