fbpx
Սպորտ
11:07 16/11/2019

Ֆլորենտինո Պերեսը՝ ֆուտբոլի համաշխարհային ասոցիացիայի նախագահ

Մադրիդի «Ռեալի» ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլի համաշխարհային ասոցիացիայի նախագահ է նշանակվել։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ուրբաթ օրը ութ ակումբները հավաքվել են ՖԻՖԱ-ում, որպեսզի որոշեն, թե ինչպես է անցկացվելու աշխարհի հաջորդ ակումբային առաջնությունը: Նրանք որոշել են այդ նպատակով ստեղծել ֆուտբոլի համաշխարհային ասոցիացիան, որն էլ կզբաղվի առաջնության կազմակերպչական աշխատանքներով:

Այդ 8 ակումբներ են մադրիդյան «Ռեալը», իտալական «Միլանը», արգենտինական «Բոկա Ջունիորսը» և «Ռիվեր Փլեյթը», մեքսիկական «Ամերիկա» ակումբը, չինական «Գուանչժոուն» և Կոնգոյի «Մազեմբեն»:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ