fbpx
Սպորտ

13:59 13/8/2019

Պերիշիչը կխաղա Բավարիայում․ պաշտոնական

Միլանի «Ինտերի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Պերիշիչը մարզական կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:

Պերիշիչը մեկնարկած մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Բավարիայում», իսկ 2020 թվականի ամառը մյունխենյան ակումբը ձեռք կբերի խորվաթ կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը: Գործարքի արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Պերիշիչն «Ինտերի» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Վերեվ