fbpx
Աշխարհ

Պեսկովը Հունաստանին առաջարկել է ՌԴ-ի հետ համագործակցության առումով որպես օրինակ Թուրքիային

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Կիրիյակող Միցոտակիսի հանդիպումից հետո խոսել է 2 երկրների հարաբերությունների մասին: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։

Ըստ աղբյուրի՝ Պեսկովը Հունաստանին առաջարկել է Ռուսաստանի հետ համագործակցության առումով որպես օրինակ ունենալ Թուրքիային, որը նույնպես լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարողանում է փոխշահավետ համագործակցություն ունենալ Մոսկվայի հետ:

«Մենք փորձում ենք զարգացնել մեր հարաբերությունները մինչև այն մակարդակը, որին պատրաստ կլինի Հունաստանը»,- ասել է Պեսկով:

Վերջինս այդ հարցում օրինակ է բերել ռուս-թուրքական հարաբերություններն ու ավելացրել. «Չնայած (Թուրքիայի) ՆԱՏՕ-ի անդամ լինելուն՝ մեր միջև զարգացած ռազմական ու տեխնիկական համագործակցություն կա: Մենք Թուրքիայի հետ համատեղ նախագծեր ենք ծրագրում, քանի որ չնայած ՆԱՏՕ-ի անդամությանը` այդ երկիրը որոշում կայացնելու հարցում բավականին անկախ է: Որովհետև դա համապատասխանում է նրանց ազգային շահերին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ