fbpx
Աշխարհ

Պեսկովը խոսել է Պուտինի և Բայդենի առաջիկա բանակցությունների մասին

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովը դեկտեմբերի 7-ին չի հեռարձակվի, նախատեսվում է ցուցադրել հանդիպումից առաջին կադրերը, որոնք կանցկացվեն տեսաձևաչափով, իսկ հետո ղեկավարների միջև շփումը փակ կլինի: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով այն հարցին, թե որ ժամին է սպասվում բանակցությունների մեկնարկը՝ Պեսկովն ասել է.

«Երեկոյան ժամը 18-ի սահմաններում։ Մենք կարծում ենք, որ սա կլինի բավականին մանրամասն և երկար տեսակոնֆերանս»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նա նաև մեկնաբանել է գագաթնաժողովին պատվիրակությունների մասնակցության հարցը։

«Մենք նկատի ունենք, որ դա կլինի ուղիղ երկու նախագահների խոսակցություն, ես չեմ կարող ասել, թե ով կլինի նախագահ Բայդենի կողքին»,- ասել է Պեսկովը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ