fbpx
Աշխարհ

Պեսկովը հերքել է Մադուրոյին ռուսական մասնավոր ռազմական ընկերության աջակցության մասին լուրերը

Արևմտյան լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե ռուսական մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցները մեկնել են Վենեսուելա՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելու համար:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, հերքել է այս լուրերը՝ դրանք անվանելով հերյուրանք:

«Դուք գիտեք, որ այս հաղորդագրությունները դավադրության տեսության ոլորտից են: Տեղում երևում են Վենեսուելայում Մադուրոյին պաշտպանող անվտանգության աշխատակիցները, ինքնե՛րդ տրամաբանեք: Պետք չէ արձագանքել հերյուրանքներին», – РИА Новости-ն փոխանցել է Պեսկովի խոսքերը:

Այս տեղեկությունները հերքել է նաև Կարակասում ՌԴ դեսպանը:

Հայտնում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ