fbpx
Աշխարհ
22:00 27/12/2019

Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը տոնում Ամանորը

ԵԱՏՄ-ն համագործակցության բանակցություններ է վարում 13 երկրի, 120 կազմակերպության հետ. Պուտին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Россия 1 հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը սիրում դիմավորել Ամանորը:

Պեսկովը նշել է, որ պետության ղեկավարն Ամանորը հաճախ է դիմավորել Ռուսաստանի տարբեր հատվածներում:

«Առաջին բանը, որ մտքովս անցնում է, Նոր տարին նա մի անգամ դիմավորել է Խաբարովսկում»,-ասել է Պուտինի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ եթե ժամանակացույցը թույլ է տալիս, ՌԴ նախագահը նախընտրում է Ամանորը համեստորեն նշել հարազատների և ընկերների հետ:

«Դա նրա անձնական ժամանակն է, այդ հնարավորությունն այդքան էլ հաճախ չի լինում»,-ասել է Պեսկովը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ