fbpx
Հասարակություն

Պետական աջակցություն հողօգտագործողներին՝ շուկայականից ցածր գնով պարարտանյութերի ձեռքբերման համար

Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է համապատասախան որոշում։

Կարգավորման նպատակը՝ բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծման համար պետական աջակցության ապահովման համար ֆինանսական միջոցների հատկացումն է:

Ծրագիրը կիրականացվի բոլոր մարզերում։ Ըստ հիմնավորման, ապրիլի 28- ի դրությամբ ՀՀ է ներկրվել 15500 տոննա պարարտանյութ, որից շուրջ 10000 տոննա պարարտանյութը եղել է գյուղատնտեսական նշանակության և համաձայն մատակարարներից ստացված տվյալների շուրջ 9000 տոննա արդեն իսկ բաժանվել է տնտեսավարողներին: Գործընթացը շարունակվում է։

Այդ նպատակի համար հատկացվել է 972.0 մլն ՀՀ դրամ՝ 5400 տոննա պարարտանյութի գնի սուբսիդավորում իրականացնելու համար, և ներկայումս անհրաժեշտ է ևս 990.0 մլն ՀՀ դրամ՝ 5500 տոննայի համար։ Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ ներդրումների ավելացմանը և պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնմանը նպաստելու նպատակով:

Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրում կատարել լրացումներ և փոփոխություններ, մասնավորապես՝ իջեցնել ներդրումների թույլատրելի նվազագույն շեմը՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 2,5 մլրդ դրամ՝ կարևորելով ծրագրի շրջանակում նախատեսված ներդրումային ծրագրերի իրականացման ապահովումը։ Առաջարկվում է փոխհատուցել փաստացի կատարված կապիտալ ներդրումների 40 տոկոսը, բայց ոչ ավելի քան 3,5 մլրդ դրամը։

Փոխհատուցման գործընթացը 5 փուլի փոխարեն իրականացնել 2 փուլով՝ 1-ին փուլի համար տրամադրել փոխհատուցման գումարի 2/3-ը, բայց ոչ ավելի, քան 2,3 մլրդ դրամը, իսկ երկրորդ փուլի համար՝ հաջորդ լրիվ ֆինանսական տարվա ընթացքում ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի 80 տոկոսն ապահովելուց հետո տրամադրել փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը։

Ներառվել են նաև ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ներդրված հիմնական միջոցները չօտարելու, ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (2-րդ փուլից հետո) շահառուի կողմից 3 տարի տարեկան պարբերականությամբ Էկոնոմիկայի նախարարությանը հաշվետվություն ներկայացնելու և նախարարության կողմից մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ դրույթներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ