fbpx
Կրթություն

Պետական դրամաշնորհի հավաստագրեր են հանձնվել ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տաարծել, որում հատնել է, որ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում առաջին անգամ տեղի է ունեցել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին «Պետության կողմից պետական դրամաշնորհ ստանալու մասին» հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

«Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

ԵՊՀ-ում առաջին անգամ անցկացված միջոցառման ընթացքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նպատակն ուսանողների շրջանում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պետական դրամաշնորհի հատկացման հարցում գիտակցության սերմանումն ու դրանից բխող պատասխանատվության բարձրացումն է։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորել է առաջին կուրսեցիներին և հույս հայտնել, որ առաջին անգամ անցկացվող այդ միջոցառումը՝ պետական դրամաշնորհների հավաստագրերի տրամադրումը, կդառնա ավանդական ոչ միայն ԵՊՀ-ի, այլև մյուս բուհերի համար:

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ևս շնորհավորել է ուսանողներին, նրանց մաղթել հաջողություն՝ կոչ անելով կրթական համակարգից վերցնել առավելագույնը, դառնալ լավ մասնագետներ և կրթությունն ու գիտելիքը ծառայեցնել երկրի զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ