Արցախ

ԱՀ նախագահը հանդիպել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ։

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը, քննարկվել են պատերազմի հետևանքներին, առկա սոցիալ-տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով Կառավարության ծրագրերին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ ի լրումն նախապատերազմյան շրջանի խնդիրների՝ այսօր բազմակի ջանքեր են պետք ստեղծված իրավիճակի հետևանքները վերացնելու համար: Կարևորելով կառույցի դերը պետական գույքի կառավարման և բնակարանաշինության մեծածավալ ծրագրերի իրականացման գործում՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր աշխատակիցների կողմից ակնկալում է առավելագույն քրտնաջան, պատասխանատու, թափանցիկ և արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նաև պատասխանել է մասնակիցներին հուզող հարցերին:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ