fbpx
Իրավական

Ամուսնության գրանցման համար պետական տուրք այլևս չի գանձվի

Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի գանձվի։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։

Նշվում է, որ նախկինում, եթե զույգը ցանկանում էր ամուսնություն գրանցել, պետք է նախապես՝ տասն օր առաջ, մոտենար ՔԿԱԳ տարածքային մարմին, դիմում գրեր, վճարեր 1000 դրամ պետտուրք, ու առնվազն տասն օրից նոր հնարավոր կլիներ գրանցել ամուսնությունը։

Իսկ օտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ամուսնություն գրանցելու դեպքում պետությունը տասն օրից շուտ ժամկետում գրանցումը կատարելու համար սահմանել էր արտաբյուջետային վճար, օրինակ՝ մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 150.000 ՀՀ դրամ։

Մարտիրոսյանն ասում է, որ Արդարադատության նախարարությունը բարեփոխումների արդյունքում այս ժամկետները կրճատել է, իսկ պետտուրքն ընդհանրապես հանել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ