fbpx
Մարզեր

Պետբյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ։

Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։

Նշվում է, որ նախատեսված է նորոգվել Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորչի, Մոսկովյան փողոցները, Խորենացու փողոցը (երկու երթևեկելի գոտիներ /0.4կմ+0.4կմ/)։

Կհիմնանորոգվի նաև Նարեկացու փողոց-Կոմիտաս վարդապետի հրապարակի էստակադը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ